Այսօր: Հինգշաբթի, 4 Հունիսի 2020թ.
Ներքին Բազմաբերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԲԱԶՄԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.07.20 ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Հարգելի բարեկամ

Ջերմորեն ողջունում եմ Ներքին Բազմաբերդի համայնքապետարանի նորաստեղծ կայքում: Կայքի նպատակն է, Բազմաբերդի համայնքապետարանի կատարած աշխատանքների թափանցիկության և մատչելիության ապահովումը` ազգաբնակչությանը:

Այստեղ դուք կծանոթանաք համայնքում կազմակերպված միջոցառումներին, աշխատակազմի աշխատանքներին, հետագայում իրականացվող ծրագրերին:

Խնդրում ենք ազգաբնակչությանը ծանոթանալով համայնքի կայքին, իրենց առաջարկություններով հանդես գան կայքում, որպեսզի մեր համայնքը դարձնենք ավելի բարեկարգ և բարեկեցիկ:

Հարգանքներով `

Ն. Բազմաբերդ համայնքի ղեկավար` Խաչատուր Նորեյան

26.03.20 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

Ներքին Բազմաբերդ համայնքում մարտի 16-ի դրությամբ արտակարգ իրավիճակ է:

Համայնքում կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ՝ մասնակցությամբ 13 անդամների, նախագահությամբ՝ համայնքի ղեկավար Խաչատուր Նորեյանի: 

Համայնքում վիրուսի դեմ պայքարին  ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ,,Ներքին Բազմաբերդի բժշկական ամբուլատորիա,, ՀՈԱԿ-ի բուժանձնակազմը՝ ղեկավարությամբ՝ տնօրեն  Ալվարդ  Ծատուրյանի, համայնքի Ա/Ձ -ները, երիտասարդները, բնակչության զգալի մասը:

Ներքին Բազմաբերդի համայնքապետարանը համայնքային միջոցներով անցկացնում է համայնքում ախտահանման աշխատանքներ՝ ձևավորված աշխատանքային խմբի աջակցությամբ:

Բոլոր միջոցները ձեռնարկվում են վերահսկելու իրավիճակը: 

29.01.20 ՆԵՐՔԻՆ ԲԱԶՄԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐևԵԼՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2019 թվականի  դեկտեմբերի 25-ին շահագարծման հանձնվեց  կառավարության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրով և   Ներքին  Բազմաբերդ  համայնքապետարանի  ներդրման շնորհիվ կառուցված  համայնքի  արևելյան թաղամասին սպասարկող  ոռոգման ցանցը , 1230 մետր երկարությամբ  , էությամբ փակ ցանց : Նշված  կառույցի  շնորհիվ   կոռոգվի   60 հա. տնամերձ և սեփականաշնորհված հողամասեր , որոնք պատկանում են 20 տնտեսություններին  : Թաղամասում հիմնականում բնակվում են  երիտասարդ ընտանիքներ, որոնք  ջանք չեն խնյաի վերը նշված բերի հողերում այգիներ հիմնելու և մշակելու հացահատիկային կուլտուրաներ:Շահագործման հանձնման իսկ օրը բնակիչները իրենց երախտագիտությունը ... Մանրամասն
30.12.19 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐԴ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆՈՒՆԴՏ

Հարգելի Ներքին Բազմաբերդցիներ 

Ներքին Բազմաբերդի համայնքապետարանը գալիք Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների առթիվ իր  լավագույն բարեմաղթանքներն է հղում Ձեզ` ցանկանալով բարեկեցություն:

Գալիք նոր տարում համայնքում նախաձեռնվող յուրաքանչյուր գործ թող  պսակվի հաջողությամբ, քանզի բարի գործը լավ կյանքի գրավական է, թող սահմանին կանգնած  զինվորը մնա անկոտրուն, անսասան `նրանք են մեր օրը  դարձնում  տոն:

Տա Աստված, որ իրականանան նոր տարվա հետ կապված ձեր բոլոր բարի ցանկությունները, հույսերն ու սպասումնեը:

Շնորհավոր Ամանորդ սիրելի հայենակիցներ, սիրելի զինվոր...

Լավագուն բարեմաղթանքներով Ներքին Բազմաբերդի համայնքապետարան...

26.11.19 ՆԵՐՔԻՆ ԲԱԶՄԱԲԵՌԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Կառավարության կողմից սուբսիդիայի ծրագրով և համայնքապետարանի  միջոցներով  Արագածոտնի  մարզի  Ներքին Բազմաբերդս գյուղում իրականացվեց 6.5 կմ երկարության  գլխավոր փողոցների  արտաքին  լուսավորության  խնդիրը : Համայնքապետարանի կողմից կատարվեց նախագծումը և  նախահաշվային աշխատանքները : Վերջինս հավանության առժանացավ ՀՀ Կառավարության և համապատասխան մարմինների կողմից :   2019 թվականի նոյեմբերի 25 -ին  երեկոյան 18.30 -ին  վառվեցին լույսերը : Ամբողջ գյուղը ցնցություն ապրեց :  Լուսավորությունը  առանձնակի  հրաշք և գեղեցկություն պարգևեց գյուղին :  Հաջորդ  առավոտյան բնակիչները  շնորհավորում էին միմիանց և  իրենց ... Մանրամասն
23.05.19 ԳՈՐԾՆ Է ԱՆՄԱՀ ԼԱՎ ԻՄԱՑԵՔ -150
Ապրիլի 30-ին  Ներքին Բազմաբերդի մշակույթի տան սրահը բազմամարդ էր: Այցելուները մեծ հետաքրքրությամբ դիտում էին ցուցահանդեսը` նվիրված մեծ լոռեցու` ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին:Ներկայացված էր մեծ գրողի կյանքին ու գրական հասարակական գործունեությանը  նվիրված բացառիկ նմուշներ:Մշակույթի տան դահլիճում թատերասերները անհամբեր սպասում էին բարձրախոսից հնչող ձայնին, որը կազդարարեր հերթական բեմականացման մեկնարկը:Մշակույթի տան <<Խուջուջիկ>> տիկնիկային թատերախումբը Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին նվիրված միջոցառումների շարքում ներկայացրեց գրողի << Անխելք մարդը>> հեքիաթ -բեմականացումը: Թատերախմբի ղեկավար` Գարուշ ԳրիգորյանՏինիկավար` ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ն.Բազմաբերդ

(0249) 63160

n.bazmaberd@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
Ն. ԲԱԶՄԱԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner